Քաղաքականություն 

Իմ պատկերացմամբ, այսօր Ադրբեջանում արդեն սկսվել է նախընտրական պայքարը և կլանների բախումները. Թևան Պողոսյան

analitik.am

Թևան Պողոսյանն իր էջում գրում է.

«Ակտիվ դիսկուրսների օր էր այսօր։ Շատ օգտակար է հետևել նույն խնդրի շուրջ հակառակ կարծիքներ ունեցողների գրագետ խոսքերին, լսել նաև ծայրահեղ տարբերվող թեմաներից՝ բիզնես գաղափարներից մինչ սոցիալական, արտաքին քաղաքականությունից մինչ տեղական նշանակության հարցեր։

Իհարկե միշտ չէ, որ փաստերի վրա հիմնված վերլուծական առաջարկներ են հնչում, միշտ չէ, որ այդ առաջարկները խորքային են, ազգային, արժեքային, սովորույթների վրա հիմնված են։ Բայց ցանկացած կարծիք, միևնույն է, արժեքավոր է։

Մի քանի դիտարկում տարբեր հարթակներում այսօր լսածս դիրքորոշումների վերաբերյալ, առանց կոնկրետացման։

Իմ պատկերացմամբ, այսօր Ադրբեջանում արդեն սկսվել է նախընտրական պայքարը և կլանների բախումները (հիմնվում եմ մեր հայ ադրբեջանագետների տեսակետի վրա), ուրեմն ցանկացած այսօրվա ադրբեջանական պաշտոնյայի խոսքը նաև ունենալու է այդ ներազդեցությունը։ Իսկ Մամեդյարովի խոսքը ինչու՞ պետք է տարբերվի դրանից։ Ինքն արդյո՞ք խնդիր չունի ասել՝ ես էլի շատ լավ նախարար կարող եմ լինել։ Մարդը 2004-ից նախարար է աշխատել, բա հիմա ո՞նց ասի որ էլի է ուզում։ Դե դրա համար էլ ասում է՝ ես հայերին կարող եմ լավ նեղը գցել։ Դե Օսկանյանին գցել էր չէ՞ մի 4 տարի, մի 10 տարի էլ Նալբանդյանին էր գցել, դե էս մի տարի ու կես էլ Մնացականյանին հա գցում ու գցում է J Արցախը արդեն իրենցն է, մի երկու օրից էլ Զանգեզուրն ենք տալու ու Երևանը։ Իսկ կարո՞ղ է մենք պետք է տեղեկատվական դիմադրություն ձևավորենք ու չազդվենք իր քրտնած ու ռուսերեն խոսքից, ու հանգիստ անենք մեր գործը։

Ներքին դաշտում էլ աշխատելու ժամանակներ են։ Պետական մեքենան լայն թափով գործարկելու ժամանակներ են։ Այն պետք է լավ ճանաչել, նա շատ մեծ պոտենցիալ ունի, եթե ճիշտ խթաններ օգտագործվեն։ Ամեն քաղաքական ուժ, երբ ներկայանում է ընտրությունների, պետք է ունենա երազանք կամ տեսլական։ Հետո դեպի այդ երազանքը տանող ճանապարհային քարտեզը մշակի, որոշի թիմը ու լծվի աշխատանքի։ Բայց չէ՞ որ նույն էլ անհատի հետ է։ Ցանկացածը, աշխատանքի անցնելով, իր ապագա աճի մասին է երազում։ Կրտսեր մասնագետ, առաջին կարգի, գլխավոր, բաժնի պետ, վարչության, փոխնախարար... Իսկ արդյո՞ք անհատը, երբ իր երազանքից իրեն շեղում են, պարզապես ասում է՝ այս ինչքան լավ է, որ խանգարեցին, ինչ լավ եղավ, որ ինձ առաջ տանելու փոխարեն, անհայտ մեկին բերեցին դրեցին գլխիս։ Միգուցե մոտեցումն է պետք փոխել ու պահանջել, որ երազանքիդ հասնելու համար ցույց տաս որակյալ կատարողական, ոգեշնչել, որ գնա առաջ։ Չգիտեմ, բայց այսօրվա խնդիրների արմատները պետք է իրականում ճիշտ ուսումնասիրել ու ապագայի ճանապարհը իրական փաստերի ու հիմնավորված ուղեգծով նշվի։

Եվ տեղեկատվական դիմադրողականությունը և փաստարկված ու հիմնավորված առաջարկն այն պահանջն է, որն, իմ պատկերացմամբ, այսօր պետք է լրջորեն մշակել ու ներկայացնել։ Իսկ դա միայն հնարավոր է, եթե ռազմավարական հաղորդակցմամբ համեմենք մեր աշխատանքը։ Մեզ աշխատել է պետք հիմա»։

 

Նույն շարքից