Միջազգային Քաղաքականություն 

Ով ավելի ուժեղ է լինում, նա էլ թույլին «ծնկի է բերում»․ Լուկաշենկոն

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ անարդարացի ճնշում է գործադրվում ռուսաստանցի մարզիկների վրա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

«Երբեմն ռուսաստանցի մարզիկներին, ովքեր մաքուր են և չեն տեսել դոպինգ, սկսում են քննադատել»,-ասել է Բելառուսի նախագահը:

Ըստ Լուկաշենկոյի, դա անհնար էր անել սովետական ​​մարզիկների հետ, քանի որ «սովետական ​​համակարգը հզոր էր, կարող էր դիմակայել»:

Նա նշել է, որ երբեմն սպորտում, ներառյալ՝ Օլիմպիական խաղերի ժամանակ, շատ բան է արվում այս կամ մեկ այլ ազդեցիկ ուժին գոհացնելու համար․ «Ով ավելի ուժեղ է լինում, նա էլ թույլին «ծնկի է բերում»»,-կարծում է Լուկաշենկոն:

Նույն շարքից