Հասարակություն 

Ռուբեն Հայրապետյանի խոսքը սկզբունքային և արժեհամակարգ ունեցող մարդու խոսք էր. Բժիշկ Գևորգ Գրիգորյան

analitik.am

Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր էջում գրում է.

«Այսօր լսեցի Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը...

Ինձ ճանաչողները գիտեն, որ Վահե Ավետյանի դեպքից (բժշկի մահ) հետո սկզբունքայնորեն չեմ գնել (նույնիսկ ծարավ եմ մնացել, երբ այլ ջուր չկար) և հորդորել եմ ընկերներիս, որպեսզի իրենք էլ չգնեն «Նոյ» ջուր և «Բջնի» հանքային ջուր նույնիսկ իրենց պատկանող ռեստորանների համար (շատ դեպքերում ընկերներս ընդառաջել են և չեն գնել), ինչպես նաև որևէ անգամ չեմ այցելել Ֆուտբոլի ֆեդերացիայի լողավազան և «Հարսնաքար» ռեստորանում չեմ մասնակցել որևէ առիթի: Ունեցել եմ շատ բացասական վերաբերմունք Ռուբեն Հայրապետյանի անձի նկատմամբ (անձամբ ծանոթ չենք), քանի որ համարել և համարում եմ, որ բժշկի վրա ձեռք բարձրացնել չի կարելի (բազում անգամ լսել եմ բժշկի մեղքի բաժնի մասին, բայց մնացել եմ իմ նույն կարծիքին):

Հարցազրույցի դիտումն իմ համար ավելի շատ սկզբունքային էր, որովհետև ես առաջին իսկ վայրկյանից դիտել եմ, որպեսզի հաստատեմ իմ տեսակետը, հաստատեմ, որ ես ճիշտ էի ու շարունակեմ իմ կողմից հայտարարած չնչին, բայց իմ կարծիքով արդար «բոյկոտը»... Ինչևիցե...

Չեղավ նման բան: Հարցազրույցը դիտելուց հետո, ես ավելի շատ սկսեցի մտածել, որ իհարկե, բժշկի վրա ձեռք բարձրացնելը անթույլատրելի է և դա անբեկանելի դիրքորոշում է, բայց մարդուն բնորոշ է սխալվել, առավել ևս, որ բժշկին սպանողները կրում են իրենց պատիժը:

Ռուբեն Հայրապետյանի խոսքը սկզբունքային և արժեհամակարգ ունեցող մարդու խոսք էր... Շատ չծավալվեմ... ուղղակի ասեմ, որ դադարեցնում եմ իմ հայտարարած «բոյկոտը»...»:

Նույն շարքից