Բաշկիրիայում երկու ռուսաստանցի մեկ գիշերվա ընթացքում տարբեր սրճարաններում կրակ են բացել մարդկանց վրա, ովքեր հրաժարվել են խմիչք հյուրասիրել նրանց։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով տարածաշրջանի ՆԳՆ-ին։
Նախնական տեղեկություններով՝ Սիրտլանովի փողոցում գտնվող սրճարանում երկու տղամարդ հարձակվել են 20-ամյա երիտասարդի վրա այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է վճարել նրանց փոխարեն։ Տղամարդկանցից մեկը կրակ է բացել երիտասարդի ուղղությամբ, նա վնասվածքներ է ստացել։ Դրանից հետո երկու տղամարդիկ այցելել են մեկ այլ ժամանցի համար նախատեսված հաստատություն, որտեղ միջադեպը կրկնվել է։
Տղամարդկանց բերման են ենթարկել, նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է տրավմատիկ ատրճանակ։ Բերման ենթարկելու ժամանակ վերջիններս դիմադրություն են ցույց տվել։
Հարուցվել է քրեական գործ։