Հասարակություն 

2030 թվականին Չինաստանը կսկսի բնակելի մոլորակների որոնողական աշխատանքները

analitik.am

2030 թվականին Չինաստանը կսկսի Մին ծրագրի իրականացումը, որի նպատակն արևային համակարգից դուրս տարածք ուսումնասիրելն ու կյանքի համար հարմար մոլորակներ գտնելը: Այս մասին ասել է օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների չինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Յուան Ցզեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այս նախագիծը կլինի Չինաստանի հիմնարար հետազոտության հաջորդ առաջընթացը»,-ասել է նա:

Ըստ կորպորացիայի ղեկավարի, այդ նպատակների համար նախատեսվում է գործարկել մի քանի թռչող սարքեր, որոնք հագեցած են աստղադիտակներով, ինֆրակարմիր ցուցիչներով և այլ գործիքներով՝ արտաքին տարածքը դիտարկելու համար:

Գիտնականները հիմնականում կենտրոնանալու են ջրի որոնման և ջերմաստիճանի պայմանների չափման վրա, այսինքն՝ այն պայմանների որոնման վրա, որոնք երաշխավորում են մարդկանց, կենդանիների, բույսերի, միջատների և միկրոօրգանիզմների գոյատևումը:

Նույն շարքից