Հասարակություն Տեսանյութեր 

15-ամյա դեռահասը դաժան ծեծի է ենթարկել 13-ամյա տղային /Տեսանյութ/

analitik.am

Յարոսլավլում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է տեսանյութը, որում դեռահասը դաժան ծեծի է ենթարկում 13-ամյա մի տղայի։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Լենտան՝ հղում անելով 76.ru-ին։

Կադրերում երևում է, թե ինչպես են մի խումբ տղաներ ու աղջիկներ հետևում և տեսանկարահանում դաժան ծեծի տեսարանը։ Տուժած երեխան հարվածներ է ստացել գլխին ու կողոսկրերին։ Միջադեպի ժամանակ երիտասարդներից ոչ մեկը չի միջամտել։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Տուտաև քաղաքում։ Տուժածը 13 տարեկան է, իսկ հարձակվողը՝ 15։

Նույն շարքից