Ղրիմի Բալակլավայի ծովածոցը ողողվել է հազարավոր մեդուզաներով: Հազվագյուտ տեսարանը նկարահանել է տեղի լուսանկարիչ Անդրեյ Սաֆոնովը, փոխանցում է Լայֆը։
«Մենք պարզապես նկարահանում էինք Բալակլավայում: Նայեցինք ջրին, և նկատեցինք, որ այն սպիտակ է: Սկզբում մենք նույնիսկ չհասկացանք, թե դա ինչ է: Ավելի ուշադիր նայելով հասկացանք, որ դրանք մեդուզաներ են: Զարմանալի է»,-ասել է նա։
https://www.instagram.com/p/B53CnwoFUn8/