Հասարակություն Ռազմական 

Նիգերիայում ահաբեկիչները սպանել են 15 մարդու

«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Նիգերիայի Մագումերի քաղաքի վրա՝ նախնական տվյալներով սպանելով 15 մարդու:

Պատգամավոր Ուսման Զաննան պատմել է, որ զինյալները կողոպուտի նպատակով 11 մեքենայով ներխուժել են քաղաք: Նրանց դիմադրելու ընթացքում զոհվել է 8 աշխարհազորային, 1 անվտանգության աշխատակից և 6 խաղաղ քաղաքացի:

Ըստ ականատեսների՝ ահաբեկիչները գործածել են մեծ տրամաչափով գնդացիրներ: Նիգերիայի Զինված ՈՒժերում դեռ չեն մեկնաբանել կատարվածը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից