Հասարակություն 

Կինը միլիոնատեր է դարձել բանկի սխալի հետևանքով

analitik.am

Ամերիկյան Դալլաս քաղաքի բնակչուհի Ռութ Բալլունը բանկի սխալի հետևանքով իր հաշվեհամարին ստացել է 37 միլիոն դոլար:

Բալլունը խոստովանել է, որ կարծել է, թե իրեն նվիրել են և անգամ մտածել է, թե ինչպես է ծախսելու գումարը, սակայն նրա ամուսինը զանգել է բանկ, որտեղ նրանցից ներողություն են խնդրել տեղի ունեցած սխալմունքի համար և  չեղարկել փոխանցումը՝ հաշվեհամարից հանելով գումարը:

Բալլունը կարծում է, որ բանկն անկեղծության համար իրեն պետք է ինչ-որ կերպ խրախուսի, և միայն ներողություն խնդրելը քիչ է:

Նույն շարքից