Հասարակություն 

Ընտրվել է «Միսս աշխարհ 2019»-ը

analitik.am

Կայացել է «Միսս աշխարհ 2019» գեղեցկության մրցույթը, որի հաղթող է ճանաչվել 23-ամյա Թոնի-Էնն Սինգխը Յամայկայից:

Մրցույթը տեղի է ունեցել Լոնդոնում դեկտեմբերի 14-ին: Թագը հանձնել է նախորդ տարվա հաղթող մեքսիկուհի Վանեսա Պոնսե դե Լեոնը:

Գեղեցկուհի Սինգխը 4-րդ ներկայացուցիչն է Յամայկայից, որը հաղթում է «Միսս աշխարհ» մրցույթում: Վերջին անգամ Յամայկայի ներկայացուցիչ մրցույթում հաղթել էր 1993 թվականին:

Նույն շարքից