Առողջապահություն Հասարակություն 

ՀՀ-ում իրականացվեց լյարդի երկրորդ փոխպատվաստումը. 23-ամյա աղջիկն իր լյարդի մի մասը նվիրաբերեց քրոջը

analitik.am

Աստղիկ բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվել է Հայաստանում երկրորդ չափահաս պացիենտի լյարդի փոխպատվաստումը։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Աստղիկ բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

23-ամյա աղջիկն իր լյարդի մի մասը նվիրաբերել է 24-ամյա քրոջը, ով լյարդի ցիռոզ ուներ։

Վիրահատությունը տևե է 8,5 ժամ։

Այն կատարել է նույն թիմը, որը մի քանի ամիս առաջ իրականացրել է ՀՀ-ում առաջին լյարդի փոխպատվաստումը, մասնավորապես՝ Աստղիկ բկ-ի՝ վիրաբուժական գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանը, վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, բգթ, դոցենտ Արայիկ Ոսկանյանն ու վիրաբուժական բաժանմունքի ամբողջ թիմը։

Հայ մասնագետների հետ աշխատել է նաև ՌԴ Բուռնազյանի անվան պետական բժշկագիտական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Ոսկանյանը, ով Երեւան է ժամանել վիրահատությանն աջակցելու նպատակով։

Այժմ թե դոնորը, թե ռեցիպիենտը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նրանց վիճակը կայուն է։

Նույն շարքից