Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը 2019 թ.-ին առավել ուժեղ է դարձել. Պեսկով

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ 2019 թ. Ռուսաստանն առավել ուժեղ է դարձել: Նա նշել է, որ արմատական վերափոխումների շրջանում Ռուսաստանը պահպանում է իր կայունությունը:

Ըստ Պեսկովի՝ արմատական վերափոխումներ են կատարվում թե՛դիվանագիտության, թե՛ միջազգային իրավունքի, թե՛միջպետական հարաբերությունների մեջ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների արժեզրկման տեսանկյունից:

«Փոփոխությունների շրջան է: Ռուսաստանը մնում է վերափոխումների օվկիանոսում կայունության կղզի: Ես դրանում վստահ եմ», - ասել է Պեսկովը:

Նույն շարքից