Հայաստան Քաղաքականություն 

Ի՞նչ հարց է, որ դա էլ ունակ չեք կարգավորել. Երվանդ Վարոսյան

analitik.am

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարզ է, որ դատական համակարգի բարեփոխումը շատ դժվար գործընթաց է, պահանջում է փորձ, գիտելիք ու տեղեկացվածություն, տնտեսությունը ճիշտ կառավարել կարող են միայն ոլորտի փայլուն մասնագետները, արտաքին քաղաքականությունն էլ շատ նուրբ ոլորտ է, որից գլուխ կհանեն միայն գիտակները, իսկ տոնածառ տեղադրելու համար մի փոքր ճաշակ է հարկավոր...

Բայց լավ, մի փոքրիկ երկրի գազալցակայաններում տիրող վակխանալիան ի՞նչ հարց է, որ դա էլ ունակ չեք կարգավորել, լեզվով օձը բնից հանելու ու ինքներդ ձեզ գովելու մեծ վարպետ պետական հարգելի «այրեր»»:

Նույն շարքից