Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Գլաձոր գյուղում. տուժածներ չկան

analitik.am

Դեկտեմբերի 15-ին, ժամը 00:39-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գլաձոր գյուղի 33-րդ փողոցի թիվ 20 հասցեում՝ տանը հարակից անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել՝ 04:05-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ և 4 հենասյուն՝ մասամբ:

Նույն շարքից