Քաղաքականություն 

Համայնքից ինքնաոչնչացման գնով հերոսություն պետք չի պահանջել. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պոլսի նորընտիր պատրիարքը քննադատել է ԱՄՆ սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևը, ինչը շատերի մոտ վրդովմունք է առաջացրել։

Թուրքիայի հայ համայնքը շատ մեծ ճնշումների տակ է գտնվում և պատրիարքը չի կարող իրեն այլ կերպ պահել։ Պատրիարքի հիմնական խնդիրը հայ համայնքի անվտանգության խնդիրն է ու նա դա պետք է ապահովի ցանկացած եղանակով և դա մենք պետք է հասկանանք և ընդունենք։ Համայնքից ինքնաոչնչացման գնով հերոսություն պետք չի պահանջել։

Հ.Գ. Իրանի հրեական համայնքը միշտ դատապարտել է Իսրայելի քաղաքականությունը, հրապարակայնորեն պաշտպանել է պաղեստինցիների իրավունքները և Իսրայելում ոչ ոք նրանց դավաճան չի համարում։ Հրեաների համար իրենց ցեղակիցների անվտանգության հարցը միշտ առաջին տեղում է եղել»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից