Հայաստան Քաղաքականություն 

Ես ամոթից կմեռնեի, եթե լինեի պետական ծառայող ու վարչապետն ասեր, որ բոլոր պետական ծառայողներն անպիտան են. Արսեն Բաբայան

analitik.am

Քաղաքական իշխող ուժը պարտավոր է գիտակցել, որ պետության հիմքը պետական ինստիտուտներն են ու պետական ծառայողները, և ոչ թե քաղաքական պաշտոններ զբաղեցնողները:

Ժամանակն է (նույնիսկ արդեն շատ ուշ է), որ քաղաքական պաշտոններ զբաղեցնողները հստակ գիտակցեն և հասկանան, որ հենց պետական ծառայողներն են դիմավորելու, սովորեցնելու, հետներն աշխատելու և հետո ճանապարհելու այդ քաղաքական պաշտոններ զբաղեցնողներին: Հետո նորից է սկսվելու այս շրջափուլը:

Ես եղել և մնացել եմ համոզմանս, որ պետական ծառայողները քաղաքական այրերից մի գանի գլուխ բարձր դիրք ունեն: Ուստի չեմ հանդուրժել երբեք, որ կուսակցա-քաղաքական դեմքերը պետական ծառայողների հանդեպ հարգանքից բացի որևէ այլ վերաբերմունք ունենան:

Ես ամոթից կմեռնեի, եթե լինեի պետական ծառայող ու իմ հասցեին վարչապետն ասեր, որ մենք, բոլոր պետական ծառայողներս, անպիտան ենք...

Պատվարժան պետական ծառայողներ, ուժ և համբերություն ձեզ...

Արսեն Բաբայան

Նույն շարքից