Հասարակություն Տեսանյութեր 

20-ամյա վարորդը դրիֆթ է արել տոնածառի շուրջը և բախվել տոնական դեկորացիային /Տեսանյութ/

analitik.am

«Subaru Forester» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 14-ի երեկոյան դրիֆթ է արել Վլադիվոստոկի կենտրոնական հրապարակում ամանորյա տոնածառի շուրջը, սակայն կորցրել է կառավարումը և բախվել տոնական դեկորացիային։ Այս մասին հայտնում է Լենտան։

Կադրերում երևում է տոնածառի շուրջը պտտվող ավտոմեքենան, որի ժամանակ էլ տեղի է ունենում բախումը։ Դեպքից հետո ավտոմեքենան անհետացել է:

Ոստիկանությունը պարզել է, որ ավտոմեքենայի ղեկին եղել է 1999 թվականի ծնված Վլադիվոստոկի բնակիչը: Նշվում է, որ երիտասարդը սթափ է եղել: Նրա դեմ վարչական իրավախախտում է կազմվել՝ վթարի վայրը լքելու կապակցությամբ:

Վնասված ամանորյա դեկորացիայի արժեքը կազմել է 677 հազար ռուբլի։

Նույն շարքից