Գլխավոր Քաղաքականություն 

Էրդողանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար Թրամփին սպառնում է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը

Անկարան պատրաստ է ընդունել ԱՄՆ-ում հնդկացիների ցեղասպանությունն ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը։ Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 15-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպե՞ս կարելի է լռել այդ մասին, երբ խոսում ես Ամերիկայի մասին։ Դա մութ էջ է ԱՄՆ պատմության մեջ»,-ասել է Էրդողանը՝ նշելով, որ այդ իրադարձության հետ կապված որոշումը «պետք է ընդունեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Սենատն ընդունեց բանաձևը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է փաստաթղթին՝ բանաձևն անվանելով «քաղաքական թատրոն», որը չունի իրավական ուժ․ «Նրանք, ովքեր ցանկանում են պատմությունն օգտագործել քաղաքական նպատակներով, վախկոտներ են, ովքեր չեն ցանկանում առերեսվել ճշմարտության հետ»,-ասել է նա:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից