Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը պատասխանել է Էրդողանի սպառնալիքներին

analitik.am

ԱՄՆ-ը թուրքական ռազմական բազաներն օգտագործում է բացառապես Անկարայի համաձայնությամբ: Այս մասին հայտարարել է Պենտագոնը՝ պատասխանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքներին՝ ամերիկացիներին թուրքական բազաներից հեռացնելու մասին:

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում նշել են, որ Թուրքիայում ԱՄՆ ուժերի կարգավիճակը դիտարկում են, որպես ՆԱՏՕ-ում ռազմավարական գործընկերոջ և դաշնակցի հետ համագործակցության և պաշտպանության բազմամյա առաջնահերթության խորհրդանիշ:

ԱՄՆ-ը ձգտում է պահպանել այդ հարաբերությունները՝ կոչ անելով Թուրքիային իրականացնել կառուցողական քաղաքականություն:

Էդրողանը դեկտեմբերի 15-ին սպառնացել էր Ինջիրլիքի ռազմական բազան փակել ամերիկյան ուժերի համար:

 

Նույն շարքից