Հասարակություն 

Չինաստանում Օզիլի խոսքերի պատճառով հրաժարվել են ցուցադրել «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը

analitik.am

Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը հրաժարվել է ցուցադրել Անգլիայի առաջնության «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը: Պատճառը լոնդոնցիների թուրք կիսապաշտպան Մեզութ Օզիլի հայտարարությունն է, որով նա չինական իշխանություններին մեղադրել էր ույգուրներին հետապնդելու մեջ:

Թուրքական ծագում ունեցող գերմանացի ֆռուտբոլիստը թվիթերյան իր էջում գրել էր, թե այրվում են Ղուրաններ, ավերվում են մզկիթներ, փակվում են մուսուլմանական դպրոցները, կրոնական գիտնականներին սպանում են մեկը մյուսի հետևից:

Global Times չինական պարբերականը գրել է, որ Օզիլի խոսքերը չեն համապաատասխանում իրականությանը, և նա հիասթափեցրել է չինացի երկրպագուներին:

Օզիլին խիստ քննադատության են ենթարկել նաև բրիտանացի երկրպագուները:

Նույն շարքից