Հասարակություն 

Իր ուսանողուհուն սպանած ու մասնատած դասախոսն ասել է, որ ուզում է ներողություն խնդրել վերջինիս ծնողներից

analitik.am

Սանկտ Պետերբուրգում իր ուսանողուհուն սպանած ու մասնատած դասախոսը՝ Օլեգ Սոկոլովը, հայտնել է, որ պլանավորում էր ամուսնանալ իր զոհի՝ Անաստասիա Եշչենկոյի հետ: Զույգը պատրաստվել է զագսում ամուսնությունը  գրացնել նոյեմբերի 12-ին, սակայն դրանից 4 օր առաջ տեղի ունեցավ սպանությունը:

Դոցենտը պատմել է, որ Նաստյայի հետ սկսել են ապրել 2018 թվականից, սկանդալներ չեն եղել, հարաբերություններում ամեն ինչ նորմալ է եղել:

«Ինձ համար միևնույնն է, թե ինչ կասեն հիմա իմ մասին: Դա արդեն կարևոր չէ: Ես սպանել եմ նրան և ինձ նույնպես, ես արդեն չկամ: Ինձ համար հիմա ամենակարևորը նրա լուսավոր հիշատակն է»,-ասել է նախկին դասախոսը՝ հավելելով, որ ցանկանում է ներողություն խնդրել Նաստյայի ծնողներից:

Նույն շարքից