Միջազգային Քաղաքականություն 

Բոլիվիայի նախկին նախագահին կձերբակալեն

analitik.am

Բոլիվիայի նախագահի պարտականությունները կատարող Ժանին Անեսը հայտարարել է, որ​​ պետության նախկին ղեկավար Էվո Մորալեսի ձերբակալման մասին որոշումը կհրապարակվի մոտ օրերս: Նա այս մասին հայտարարել է տեղական Los Tiempos թերթի հետ զրույցում, փոխանցում է Լենտան:

Մասնավորապես, Մորալեսին որոշել են ձերբակալել երկրի սահմանադրության նկատմամբ հարգանքի բացակայության և դրա վերաշարադրման համար: Ըստ Անեսի, նախկին նախագահը պետք է պատասխան տա արդարության առջև: Նա ասել է, որ միջնորդություններն արդեն ներկայացվել են։

Անեսը նաև հայտարարել է, որ Բոլիվիան փոփոխության կարիք ունի: Նա Մորալեսին հորդորել է հարգել քաղաքական էմիգրանտի կարգավիճակը, և «հանգիստ թողնել երկիրը»: Ըստ նրա, նոր կառավարությանը հաջողվել է հասնել հաշտեցման, և անհրաժեշտ է անցկացնել ընտրություններ:

Էվո Մորալեսը հրաժարականի մասին հայտարարել է նոյեմբերի 10-ին՝ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի արդյունքում, որից հետո ապաստան է գտել Մեքսիկայում՝ երկրի ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ միասին: Միևնույն ժամանակ, նա տեղի ունեցող իրադարձություններն անվանել է հեղաշրջում և հայտարարել, որ պատրաստ է վերադառնալ երկիր:

Նույն շարքից