Հասարակություն 

Սեռի և գենդերային իդենտիֆիկացիայի հասակցությունները  պետք է սահմանազատել. Բրիտանացի գիտնականներն ահազանգում են

analitik.am

Բրիտանացի փորձագետների հայտարարել են, որ մարդահամարի մասով հաշվարկներն անհուսալի կլինեն, եթե մարդկանց թույլ տրվի ինքնուրույն  իդենտիֆիկացնել սեռը: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Բրիտանիայում մարդահամարն անց է կացվում ամեն 10 տարին մեկ: Ինչպես մյուս երկրներում, այստեղ ևս դա տեղի է ունենում բնակչության վիճակագրությունը վերլուծելու համար: Սակայն հարցվածների մի մասը իրենց սեռի մասին չեն տալի այն ինֆորմացիան, որը գրված է փաստաթղթերում, ինչը խանգարում է գիտնականների ադեկվատ հետազոտություններին:

Մասնագետների կարծիքով, սեռի մասին պետք է ճշգրիտ տեղեկություն տալ, որպեսզի օրինակ հնարավոր լինի պարզել որքան է կազմում կանանց ու տղամարդկանց եկամուտենրի տարբերությունը:

Գիտնականներն արդեն դիմել են բրիտանական կառավարությանը՝ նշելով, որ սեռի մասով ինքնուրույն ինդենտիֆիկացիայի արգելքը կօգնի ազատվել վերոնշյալ խնդրից: Նրանք նաև պնդում են, որ սեռի և գենդերային իդենտիֆիկացիայի հասակցությունները  պետք է սահմանազատել:

Հարկ է նշել, որ գիտնականների մի մասը խնդրել են իրենց անունները չհրապարակել, որպեսզի իրենց չհամարեն տրանսֆոբներ:

Ազգային վիճակագրության վարչությունից, պատասխանելով փաստաթղթին, առաջարկել են 16 տարին լրացած քաղաքացիների համար առանձին նշում անել գենդերային իդենտիֆիկացիայի համար:

Գիտնականները սակայն պնդում են, որ դա լուծում չի տա խնդրին:

Բրիտանիայում մարդահամար անց է կացվելու 2021 թվականին: Սպասվում է, որ արդեն հաջորդ տարի երկրի խորհրդարանում գիտնականների բարձրացրած հարցը քննարկման առարկա կլինի:

Նույն շարքից