Հասարակություն 

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Գանձաքար գյուղում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների դիեր /լուսանկար/

Տավուշի մարզում, դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21:30-ի սահմաններում «Իջեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է 2 դի:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 41-ամյա Ռազմիկ Շ.-ի եւ 37-ամյա Վարդուհի Ն.-ի դիերը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից թունավորվելու հետեւանքով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ են:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից