Հասարակություն 

Գինը՝ 5000 դրամ. Ինչպես են մարդիկ փող աշխատում Գյումրու մաքսատանը

analitik.am

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Հովհաննիսյանն իր էջում գրում է.

«Երեկ Գյումրիում էի: Մեքենա էի մաքսազերծում: Ամեն ինչ շատ արագ ու առանց քաշքշուկների եղավ: Բանալիների կորստի կամ գողանալու հարցերն ի դեպ շատ արագ կարգավորվեց: Սակայն կա մի խնդիր, որն ի դեպ շատերն են նշում:

Ուրեմն գալիս ես մաքսային գոտի ու պարզվում է մեքենան, որը պետք է դուրս բերես գտնվում է ամենախորքում, դիմացն էլ մի 4-5 մեքենա, բոլորն էլ վթարված ու տեղաշարժելու հնարավորություն չկա: Էդ տարածքում մի 10 կառ են պտտվում՝ մեքենաները որոնք չեն քշվում տանում բերում են: Հիմա են ինչ աչքիս առաջ եղեվ: Հինգ րոպեով տեղ գնացինք եկանք մեր մեքենայի դիմաց հայտնվեց մեկ այլ մեքենա՝ նոր բերեցին տեղադրեցին: Հերթով բոլոր կառերի վարորդներին մոտենում ենք հարցնում՝ Դո՞ւք եք դրել, պատասխանը՝ չէ: Հիմա ասում եմ եղբայր տասը հոգի եք տասդ էլ ասում եք «մենք չենք դրել», բա ո՞վ դրեց: Պատասխան չկա:

Մի ժամ էստեղ-էնտեղ գնալուց գալուց հետո մի մարդ եկավ թե բա ես էդ հարցը կարամ լուծեմ՝ գինը 5000 դրամ: Պարզվում է էս կառի վարորդները դրանով փող են աշխատում՝ մի մեքենան տեղաշարժելու համար 5000 դրամ: Քարշակի վարորդն ասեց՝ «լավ եք պրծել, էն օրը 20000 դրամ տվեցինք, որ կարողանանք մեքենան հանենենք»:

Սիրելի Lusine Mkrtchyan եւ Shushan Nersisyan ջան էս հարցը հաստատ Ձեր տիրույթում ա: Էրեկ 5 հոգի աչքիս առաջ մարդա 5-5 հազարական դրամներ տվեցինք, որ մեքենաները կարողանանք հանել»:

Նույն շարքից