Հայաստան Քաղաքականություն 

Դա շատ խնամքով մշակված սադրանք էր, որի նպատակն էր «փչացնել» Զոհրապ Մնացականյանին. Արթուր Ղազինյան

Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի հասցեին հնչող քննադատությունների ու մեղադրանքների պատճառն ու իմաստը։

Եթե տեղի ունեցածին նայենք խորաթափանց և սթափ հայացքով, ապա պարզ կդառնա, որ դա շատ խնամքով մշակված սադրանք էր, որի նպատակն էր հասարակության աչքերում վարկաբեկել և «փչացնել» ԱԳ նախարարին։

Մնացականյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է և մասնակցելով այդ «փակ» քննարկմանը, և նա կատարել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը։ Առանց Փաշինյանի ուղիղ հանձնարարության նա ուղղակի կարհամարհեր այդ քննարկմանը մասնակցելու ցանկացած հրավեր։

Իսկ Փաշինյանի առջև այդ առաջադրանքը դրել են «հեղափոխության» պատվիրատուները, որոնք նպատակ ունեն հասնել ԱԳ նախարարի փոփոխության և նախարարի պաշտոնում տեսնել իրենց համար ցանկալի մարդու։

Մեղադրելով և քննադատելով Մնացականյանին դուք փաստացի մասնակցում եք այս ծրագրին և ջուր լցնում նրանց ջրաղացին։

Իսկ եթե կա ինչ որ մեկը, ով պետք է պատասխան տա սրա համար, դա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար, բոլոր քննադատություններն ու մեղադրանքները պետք է ուղղված լինեն նրա հասցեին։

Հ.Գ. Ավելի քան համոզված եմ, որ Զոհրապ Մնացականյանը այդ հանդիպմանը տվել է թերի և ոչ ամբողջական տեղեկատվություն։

Արթուր Ղազինյան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից