Հասարակություն 

Ոստիկանությունը Գանձաքարում ամուսինների մահվան դեպքի մասին

analitik.am

Դեկտեմբերի 15-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղում գազի թունավորումից մարդ է մահացել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Գանձաքար գյուղի մի բնակչուհի իրենց տան լոգարանում մահացած վիճակում հայտնաբերել է որդուն՝ 1978 թ. ծնված Ռազմիկ Շահնազարյանին և նրա կնոջը՝ 1982 թ. ծնված Վարդուհի Ներկարարյանին, որոնք մահացել են լոգարանում՝ շմոլ գազից թունավորվելու հետևանքով:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից