Հայաստան Քաղաքականություն 

Մայրս, երբ տեսել է իմ անունով ծաղկեպսակը, ուշագնաց է եղել ու լուրջ հիվանդություն ձեռք բերել. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում քննարկում են աշխատանքային խումբ ստեղծելու հարցը, որը զբաղվելու է ատելության խոսքի դեմ պայքարով:

Նախագծի զեկուցող Իմ քայլի պատգամավոր Սարգիս Խանդանյանը հույս հայտնեց, որ խմբի աշխատանքների արդյունքում ի վերջո կհաջողվի գտնել մի միջոց, որը թույլ կտա միևնույն ժամանակ պայքարել ատելության խոսքի դեմ և չխախտել ազատ խոսքի իրավունքը, որն անսահմանափակ իրավունք չէ:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե ինքը լրջագույն մտահոգություններ ունի՝ հանկարծ այնպես չլինի, որ սա Դամոկլյան սուր լինի լրատվամիջոցների գլխին և հանկարծ չվնասի Հայաստանում խոսքի ազատությանը:

Աշխատանքային խումբը զբաղվելու է կանանց, ազգային փոքրամասնությունների և այլ խոցելի խմբերի դեմ ատելության խոսքի դեմ պայքարով: Զոհրաբյանի կարծիքով, պետք է նաև խոսել քաղաքական գործիչների նկատմամբ ատելության խոսքի դեմ պայքարի մասին, սակայն իմքայլականների կարծիքով, քաղաքական գործիչները խոցելի խումբ չեն, այլ բան է, որ պետք է խոսել այն մարդկանց պաշտպանելու մասին, ովքեր իրենց քաղաքական հայացքների համար դառնում են ատելության խոսքի թիրախ:

Զոհրաբյանը հիշեց 2017 թվականի ընտրություններից առաջ իր հետ տեղի ունեցած միջադեպի մասին. «Մեր տուն ծաղկեպսակ էին ուղարկել: Երբ մայրս իջավ մուտքի մոտ ու տեսավ այն, ուշագնաց եղավ: Դա առնչվում էր իմ քաղաքական գործունեությանը: Դրանից հետո իմ մայրը լուրջ հիվանդություն ձեռք բերեց: Հիմա դա վերաբերում էր իմ քաղաքական գործունեությա՞նը, թե՝ նրան, որ իմ մազերը սև են, աչքերս էլ՝ շեղ: Մայրս դուրս է եկել ու իմ անունով ծաղկեպսակ տեսել»:

Հանձնաժողովի ղեկավարը կլինի Իմ քայլից Սարգիս Խանդանյանը:

Նույն շարքից