Նումբիոյի հրապարակած «Crime index for country» 2016 թվականի զեկույցում աշխարհի 117 երկրների շարքում Հայաստանը որպես ապահով երկիր զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը: Այս մասին գրում է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
«Բարի աշխատանքային օր բոլորին: Աշխարհի խոշորագույն տվյալների բազայի՝ Նումբիոյի հրապարակած «Crime index for country» 2016 թվականի զեկույցում աշխարհի 117 երկրների շարքում Հայաստանը որպես ապահով երկիր զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը։
Սա 2016թ. տվյալներ են: Հիմա հանցագործության աննախադեպ աճ է մեր երկրում»,-գրել է Մալյանն իր էջում: