Ամերիկյան «One Million Moms» կազմակերպությունը քննադատել է Hallmark հեռուստաալիքին՝ գովազդներից մեկում լեզբուհիների համբույրի տեսարան ցուցադրելու համար: Ըստ Daily Mail-ի, կազմակերպությունը կոչ է արել բոյկոտել հեռուստաալիքին, քանի դեռ այն ցուցադրում է նմանատիպ տեսարաններ:
Տեսանյութը, որի պատճառով հեռուստաալիքին սպառնացել է բոյկոտով, գովազդել է հարսանեկան արարողություններ կազմակերպող Zola ծառայությունը: Տեսանյութում կանայք համբուրվում են մարդկանցով լի դահլիճում:
«Արդեն զզվացրել է համասեռամոլության քարոզչության պարտադրանքը: Խնդրում ենք ձեր ալիքից հանել այս և մնացած բոլոր այն հոլովակները, որոնք կապված են նույնասեռականների, լեզբուհիների, բիսեքսուալների հետ, և ինչպես իրենք են իրենց անվանում այնտեղ»,-ասված է կազմակերպության բողոքարկման մեջ:
Zola-ում հայտարարել են, որ սա իրենց առաջին գովազդ չէ նույնասեռական զույգերի մասնակցությամբ, քանի որ ընկերությունը ձգտում է ցուցադրել հարաբերությունների տարբեր տեսակները: Ալիքի ներկայացուցիչները նշել են նաև, որ հիմնականում հանդիսատեսի արձագանքը նման գովազդի վերաբերյալ դրական է՝ ավելացնելով, որ իրենց չի մտահոգում գովազդը կհանվի եթերից, թե՝ ոչ: