Ամբիոնից ելույթ ունենալու հիմնական պատճառն այն է, որ Ձեր ցինիզմի հասնող ծիծաղը չտեսնեմ: Երևանի ավագանու նիստի ժամանակ նշեց Լույս խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը:
«Քաղաքապետն արդեն որերորդ անգամ անջատում է ընդդիմադիր ավագանու անդամի բարձրախոսը, փորձում է լղոզել իր տված կիքսը»,-ասաց Վարդանյանը:
Այստեղ լսվեց Հայկ Մարությանի ծիծաղը:
«Պարոն քաղաքապետ, Ձեր ցինիկ ծիծաղը չի կարող ինձ ընդհատել: Մի ընդհատեք ինձ, Դուք դրա իրավունքը չունեք»,-ասաց Վարդանյանը:
Վարդանյանը պատասխանեց Մարությանի այն խոսքերին, թե «Լույս»-ականներին կոմֆորտ է եղել աշխատել ՀՀԿ-ականների հետ. «Ձեզ էր կոմֆորտ: Հիշեցնեմ, Ձեր հարցազրույցը, երբ ասացիք, որ հպարտ եք, քանի որ Ձեր որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը: Դուք էիք Ջերմուկի շշի շուրջ նստած բանակցություններ վարում: Դուք եք, որ Գագիկ Խաչատրյանի որդիներին… ես ձայնագրություններն ունեմ…Ձեր աչքերը ոնցոր թե արդեն լցվում են, չգիտեմ՝ ծիծաղից է, թե՝ լացներդ է գալիս Ձեր կարգավիճակի վրա»:
Վարդանյանը Մարությանին վստահեցրեց. «Դուք նույնիսկ Ձեր ամենամտերիմ շրջապատում Ձեր այդ աթոռից ոտքներդ մի քիչ այն կողմ դնելուց հետո կոմֆորտ չեք զգալու»:
Ընդդիմադիր ավագանին անդրադարձավ նաև Մարությանի խոսքերին, որ իրեն սոցկայքերից քոմենթներ են ուղարկում. «Քոմենթնե՞ր եք կարդացել: Մի հատ Ձեր մասին քոմենթները կարդացեք: Կանացի շորերով Ձեր նկարները նայեք: Չափներդ մի անցեք, որ մենք էլ չանցնենք: ՀՀԿ-ի հետ աշխատանքի կոմֆորտից մի խոսեք, հակառակ դեպքում այնքան փաստ ջրի երես կհանենք…»:
Մարությանը նշեց, որ պատրաստ է, թող հրապարակեն այդ բոլոր փաստաթղթերը: