Տեսանյութեր Հասարակություն Բարի օր 

ԱՄՆ-ում հայուհու հետույքին հարվածելու համար նախարարը կարող է մեկ տարվա ազատազրկման դատապարտվել /տեսանյութ/

ԱՄՆ-ում ձերբակալել են Ջորջիա նահանգի երիտասարդության հարցերով նախարար Թոմաս Կալլավեյին, ով անվայելուչ արարք է թույլ տվել  WSAV-Tv 3-ի լրագրող Ալեքս Բոզարջյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ խոսքը միջադեպի մասին է, որը տեղի է ունեցել վազքի մրցույթի ժամանակ: Նախարարն իրեն թույլ էր տվել հարվածել լրագրողի հետույքին:

Նախարարն իր հերթին արդարացել է իբր ուղղակի ցանկացել է ողջունել հեռուստադիտողին և պատահաբար է դիպչել լրագրողի հետույքին: Նա նաև նշել է, որ ներողություն կխնդրեր, եթե այդ պահին տեսներ վերջինիս արձագանքը:

Guardian-ը գրում է, որ հիմա Կալլավեյին մինչև մեկ տարի ազատազրկում է սպառնում:

Նույն շարքից