Տեսանյութեր Հասարակություն 

Ուժեղ փոթորիկը ճանապարհից քշել է զբոսաշրջիկին /Տեսանյութ/

Իսլանդիայի Ռեյկյավիկ քաղաքում ուժեղ փոթորիկը ճանապարհից քշել է անհայտ զբոսաշրջիկին: Դեպքի վայրից տեսանյութը հրապարակել է Fox 5-ը։

Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը փորձում քայլել քամուն հակառակ, սակայն ուժեղ փոթորիկը քշել է նրան, և նա հազիվ է կարողացել մնալ ոտքի վրա: Ըստ տարբեր գնահատականների՝ փոթորիկի արագությունը կազմել է ժամում մոտ 119 կմ:

Ըստ հեռուստաալիքի, Իսլանդիայում մեկ շաբաթ է շարունակվում է ուժեղ փոթորիկները: Արդյունքում, երկրի տարբեր շրջաններում դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, իսկ տեղի օդանավակայանում չեղարկվել են տասնյակ չվերթներ:

Նույն շարքից