Հասարակություն 

Ադրբեջանն Արցախն ու Նախիջևանը «ճանաչեց որպես Հայաստանի մաս» /լուսանկար/

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր էջում գրում է.

«Մինչ Իլհամ Ալիևն ու սրա կամակատարները իրար հերթ չտալով հայտարարում են, թե՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան», Ադրբեջանի հանրակրթական դպրոցները համալրվել են չինական արտադրության նոր գլոբուսներով, որոնց վրա որպես Հայաստանի մաս է ներկայացված ոչ միայն Արցախը, այլ նաև՝ Նախիջևանը։

Թե ինչպիսի ոռնոց է այս թեմայով Ադրբեջանում, և ինչպիսի հարցեր են ուղղվում այդ երկրի մաքսային ծառայությանը և կրթության նախարարությանը, կարծում եմ՝ դժվար չէ կռահել։

Չինացիք, ի տարբերություն շատ ժողովուրդների, կարողանում են տեսնել ոչ միայն ներկան, այլև՝ ապագան»:

 

Նույն շարքից