Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը, ով ամիսներ առաջ սպառնացել էր ականջներ ծամել, այսօր հրաժարվել է խոսել լրագրողների հետ և պատասխանել հարցին՝ արդյո՞ք որևէ մեկի ականջը ծամել է այս ընթացքում, փոխանցում է «Հրապարակը»:
«Սա ձեզ համար 90-ականները չի, որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը: Ես որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել՝ թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»,-գրել էր ավագանու անդամը, ով ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է: