ԱԳՆ-ն բաց է շահագրգիռ բոլոր շրջանակների հետ համագործակցության համար։ Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և լրագրողների հետ ԱԳ նախարարի փակ հանդիպմանը:
Ըստ նրա, նման հանդիպումների առաջարկները դիտարկվում են առանց որևէ խտրականության:
Նաղդալյանը նշեց, որ Զոհրաբ Մնացականյանը նախարար նշանակվելուց հետո մասնակցել է մոտավորապես 4 տասնյակ հայաստանյան և արտասահմանյան փակ հանդիպումների, նաև նման հանդիպումներ կայացել են ԱԳ փոխնախարարների մակարդակով:
Նշենք, որ հանգստյան օրերին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փակ հանդիպում է ունեցել լրագրողների հետ: Հանդիպում-սեմինարը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն:
Ըստ հաղորդագրության, քննարկվել է Արցախյան հակամարտության թեման։