Համացանցում օգտատերերից մեկը պատմել է պատմությունը, որի պատճառով քիչ է մնացել սրտի կաթված ստանա։ Այս մասին հայտնում է Լայֆը։
Բանն այն է, որ նրա կինը հագուստի հետ լվացքի մեքենայի մեջ է գցել «երեխային»․․․ Համենայնդեպս, նա այդպես է մտածել, երբ լվացքի մեքենայի մեջ տեսել է իր փոքրիկ աղջկա դեմքը։
«Խնդրում եմ, եթե օրերից մի օր պատրաստվեք լվանալ ձեր երեխայի պատկերով շապիկը, ավելի լավ է մի գրություն թողնեք, որ դա երեխան չէ»,-ասել է նա։