Քաղաքական Միջազգային 

Կանայք տղամարդկանցից լավն են, չնայած իդեալական չեն․ Օբաման՝ կին ղեկավարների մասին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խոսել է տարեց տղամարդ ղեկավարների հետ կապված խնդիրների մասին: Այս մասին հայտնում է BBC News-ը:

«Եթե դուք ուշադիր նայեք աշխարհի խնդիրներին, կտեսնեք, որ դրանք, որպես կանոն, հիմնականում տարեց տղամարդկանց ղեկավարման արդյունք են»,-ասել է Օբաման, ում խոսքերով, այդ տղամարդիկ չեն ցանկանում զիջել ճանապարհը մյուսներին:

Օբաման նաև վստահ է՝ եթե կանայք դառնան աշխարհի բոլոր երկրների ղեկավարները, մարդիկ կյանքի մակարդակի բարձրացում ու դրական արդյունքներ կտեսնեն: Նախկին նախագահը պնդում է՝ կանայք տղամարդկանցից լավն են, չնայած իդեալական չեն:

Նույն շարքից