Զենքի համաշխարհային շուկայում Ռուսաստանի դիրքերն ամրապնդվում են, պատժամիջոցները և անարդար մրցակցությունը չեն խանգարում դրան, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ գնահատելով իրավիճակը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսական զենքի և ռազմական տեխնիկայի արտահանումն աճում է. Այս տարի առաքվել է 13 միլիարդ դոլար արժողությամբ ապրանք»,-ասել է պետության ղեկավարը Արտասահմանյան երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ: