ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում չէր բացառել, որ հաջորդ տարի կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայանալ:
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այս մասով հոր հետ զրուցել է, վերջինս իրեն հանձնարարականներ տվե՞լ է, օրինակ՝ նոր կուսակցություն բացելու հարցում, ասաց, որ շատ թեմաներով է զրուցել հոր հետ, սակայն հիմա ճիշտ ժամանակը չէ դրա մասին խոսելու համար:
Լևոն Քոչարյանը չբացառեց, որ նոր կուսակցություն հնարավոր է հիմնվի:
Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի հետ հնարավոր համագործակցությանը, Լևոնն ասաց, որ դա դժվար է պատկերացնում. «Ես իմ կարծիքն եմ ասում, սակայն անհնարին որևէ բան չկա»:
Ինչ վերաբերում է Քոչարյանի գործով Վերաքննիչում նոր դատավորից սպասելիքներին, Լևոնը հույս հայտնեց, որ «վերջինս չի տրվի ճնշումներին և կկայացնի արդար որոշում»: