Հասարակություն 

Խնդիր չկա, սա պայքար է. Լևոն Քոչարյանն այն մասին, որ հայրն Ամանորին կալանավայրում է լինելու

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում:

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում Լևոն Քոչարյանը, խոսելով հոր առողջական վիճակի մասին, նշեց, որ լուրջ խնդիրներ չկան, հետվիրահատական պրոցեսների մասին է խոսքը:

Լրագրողներից մեկի խոսքերով, փաստորեն ստացվում է այնպես, որ երկրորդ նախագահն Ամանորը դիմավորելու է կալանավայրում: Արդյո՞ք Լևոնը խոսել է հոր հետ այդ մասին:

«Դեռ չի ստացվել: Քիչ հավանական եմ համարում, բայց դեռ դատ կա, տեսնենք, թե ինչ կլինի: Անցած տարի էլ էր նա կալանավայրում, խնդիր չկա, հասկանում ենք, որ սա պայքար է: Հասկանում ենք, որ իշխանությունն իր կամքն է թելադրում, և դատական համակարգը ենթարկվում է դրան: Պատրաստ ենք պայքարին, շարունակելու ենք մինչև վերջ, մինչև արդարությունը կվերականգնվի»,-ասաց նա:

Նույն շարքից