Քաղաքական Միջազգային 

Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում ամփոփել են «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովի արդյունքները

Գերմանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցը։ Զրույցի ընթացքում Պուտինն ու Մերկելն ամփոփել են «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովի արդյունքները։ Այս մասին հայտնում է Լայֆը։

«Դրական գնահատական է տրվել դեկտեմբերի 9-ին, Փարիզում կայացած գագաթնաժողովի արդյունքներին, որի ժամանակ համաձայնեցվել է Մինսկի համաձայնագրերի փաթեթի  իրականացմանը վերաբերող որոշ քայլեր, ինչն անվերապահ հիմք է Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման համար»,-ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Պուտինն ու Մերկելն ուշադրություն են դարձրել նաև լիբիական ճգնաժամի խնդիրներին: Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն՝ այս ուղղությամբ նպաստել Գերմանիայի և ՄԱԿ-ի ջանքերին:

Նույն շարքից