Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կինը՝ Մարինան լքում է Ուկրաինայի մշակութային հիմնադրամի նախագահի պաշտոնը: Այս մասին հայտնում է Լենտան։
Մարինա Պորոշենկոն իր որոշումը բացատրել է գործող իշխանությունների ճնշմամբ: Նրա խոսքերով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու առաջարկով հանդես է եկել Ուկրաինայի մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարար Վոլոդիմիր Բորոդյանսկին:
Պորոշենկոն վստահ է, որ այս քայլը նախաձեռնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը, ուստի իր պաշտոնանկությամբ նա հույս ունի կանխել քաղաքական ճնշումն իր թիմի անդամների վրա: