Ռուսաստանցի հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովը, ում մայրն Արցախի հայուհի է, դուետ է երգել ադրբեջանցի երգիչ Էմին Ագալարովի հետ, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է:
Երգի տեսանյութը փորձնական է: Այն նկարահանվել է Մոսկվայում՝ երգիչների վրա ամրացված տեսախցիկների միջոցով:
Տեսանյութի գաղափարի հեղինակն Ալեքսեյ Չումակովն է, ով նաև երգի հեղինակն է: