Հասարակություն Իրավական 

Կողոպտել են «Ֆորմուլա-1»-ի նախկին ղեկավարի դստերը

«Ֆորմուլա-1»-ի նախկին ղեկավարի դստեր՝ հաղորդավարուհի Թամարա Էքլսթոունի առանձնատնից գողացել են 50 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ թանկարժեք զարդեր: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Կողոպուտի օրը 57 սենյակից բաղկացած առանձնատունը հսկել է միայն մեկ թիկնապահ: Նա տեսել է միայն, թե ինչպես են հեռանում գողերը՝ ցատկելով պարսպից այն կողմ, և չի հասցրել ոչինչ անել: Հայտնի է, որ թանկարժեք զարդերը գողացել են հանդերձասենյակի սեյֆից:

Թամարա Էքլսթոունի առանձնատունը գտնվում է Լոնդոնի ամենաապահով շրջաններից մեկում, որտեղ ապրում են նաև արքայազն Ուիլլիամը և Քեյթ Միդլթոնը:

Նույն շարքից