Հասարակություն 

Աճուրդի ժամանակ վաճառվել է ամենամեծ շշով վիսկին

Շոտլանդիայում Just Whisky աճուրդի ժամանակ վաճառվել է աշխարհի ամենամեծ վիսկին՝ Tomintoul-ը:  Շշի բարձրությունը 1,5 մետր է, իսկ տարողությունը՝ 105,3 լիտր:

Հայտնի է, որ հսկայական շիշը գնել են 15 հազար ֆունտ ստերլինգով: Շշի 14 տարվա պարունակությամբ վիսկին կարելի է լցնել 150 առանձին սովորական շշերի մեջ:

Թանկարժեք խմիչքը պատրասվել է 2009 թ.: Նրա վրա աշխատել է 14 մարդ: Նախքան աճուրդը վիսկին պահվել է Էդինբուրգ քաղաքի Շոտլանդական վիսկիի ժառանգության կենտրոնում:

Նույն շարքից