«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ամանորյա խնջույք անցկացնել:
Ըստ մեր տեղեկությունների՝ դեռևս խմբակցությունում ակտիվորեն քննարկվում է, թե որ ռեստորանում է այն կայանալու: Իհարկե, իմքայլականներից շատերը դեռևս իրենց համաձայնությունը չեն էլ հայտնել՝ «քեֆին» մասնակցել-չմասնակցելու հետ կապված:
Ըստ տեղեկությունների՝ հստակեցվում է նաև, թե արդյոք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է այդ հավաքույթին, թե ոչ, քանի որ վերջինս ևս չի խոստացել, որ ներկա է գտնվելու»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում