Հասարակություն 

Արթուր Վանեցյանի որդին բանակ է զորակոչվում. Ինչ է ասել այդ առիթով Վանեցյանի կինը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանի ավագ որդին՝ Արտյոմը, մոտ օրերս բանակ կզորակոչվի։ Նա սովորում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում։

Ու չնայած առողջական որոշ խնդիրներ ունի և կարող էին զինծառայության մեկնելը գոնե վեց ամսով հետաձգել, սակայն ծնողների և իր պնդմամբ որոշել են ծառայությունը չհետաձգել։ Հնարավոր է, որ զորակոչվի անգամ մինչև Ամանոր։

Թե որտեղ է ծառայելու, ծնողները պատկերացում չունեն, ասում են՝ վիճակահանությամբ է որոշվելու։ Ավելին՝ տղայի մայրը՝ Նոնա Վանեցյանը, որը մի քանի ամսից երրորդ զավակը կունենա, ասում է, որ բանակը պարտադիր է տղայի համար և այնտեղ տղաները տղամարդ են դառնում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից