Հասարակություն 

Անշուշտ, քծնելը պատիվ ու վայել չէ ոչ մեկին, բայց սոսկալի է, երբ քծնում են արվեստագետները. Պատգամավոր

Քծնող արվեստագետը նողկալի երևույթ է: Այս մասին իր էջում գրում է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Անշուշտ, քծնելը պատիվ ու վայել չէ ոչ մեկին, բայց սոսկալի է, երբ քծնում են արվեստագետները:

Հիմա կասեն՝ ապրելու խնդիր է...

Իսկ կներեք, էսօր, բացի մի քանիսից, ո՞վ չունի ապրելու խնդիր...

Ասելս ինչ է՝ պետք չէ նսեմանալ ու քծնել օրվա իշխանավորին...

Հետո դա դառնում է սովորություն, ինչից հնարավոր չէ ձերբազատվել, այնպես, ինչպես անբարո կինը՝ հայտնի զբաղմունքից...»,-նշում է նա:

 

Նույն շարքից