Հասարակություն 

Այսօրվանից լրիվ դառնում ենք Բաղդադ. Եղանակի մասին

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`              14.00C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                  -16.10C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝              -0.50C

Ավելի վաղ Գագիկ Սուրենյանը գրել էր. «Դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում է նաև արևի պայծառ շողերը ու լրիվ դառնում ենք Բաղդադ»:

 

Նույն շարքից